Թուրքիան և Հայաստանը ավարտել են ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները․ Թուրքիայի ԱԳՆ
13 Մայիսի 2026, 10:45
Թուրքիայի ԱԳՆ հայտարարության համաձայն՝ 2022-ից շարունակվող հայ-թուրքական կարգավորման գործընթացի շրջանակում 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ ավարտվել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի բյուրոկրատական նախապատրաստությունները։
Միաժամանակ նշվում է, որ երկու երկրների ընդհանուր սահմանի բացման հետ կապված տեխնիկական և վարչական աշխատանքները դեռ շարունակվում են։
Նոր կարգավորման արդյունքում հնարավոր է դարձել, որ երրորդ երկրների միջոցով տեղափոխվող բեռները որպես վերջնական ուղղություն կամ ծագման կետ նշեն «Հայաստան/Թուրքիա»։
Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ շարունակելու է աջակցել Հարավային Կովկասում տնտեսական կապերի զարգացմանն ու երկարատև խաղաղության ամրապնդմանը։