Թուրքիան ու ԱՄՆ-ը ռազմավարական դաշնակիցներ են՝ անկախ որոշ անհամաձայնությունների․ Գևորգ Հակոբջյան
25 Հունվարի 2025, 01:00
Թուրքիան ու ԱՄՆ-ը մնայուն հաղորդակցության մեջ են՝ անկախ որոշ անհամաձայնությունների։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է միջազգային իրավունքի դոկտոր Գևորգ Հակոբջյանը:
«Պետք է մի անգամ ևս վերհիշել, որ Թուրքիան ու Ամերիկայի Միացյալ Նահանգները երկար տարիների ռազմավարական դաշնակիցներ են։ Բնականաբար, կարող են անհամաձայնություններ լինել նրանց մեջ, սակայն խորքային իմաստով, ռազմավարական իմաստով նրանք մինչ այս պահը ռազմավարական դաշնակիցներ են մնում։ Հետևաբար, իրար հետ մնայուն հաղորդակցության մեջ են»,- ասել է մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Սիրիային, Գևորգ Հակոբջյանը նշել է, որ Սիրիայի անցումային կառավարության ամողջ գործունեությունը վերահսկում է հենց Թուրքիան։
«Ինչ վերաբերում է Սիրիային, որտեղ քրդական գործոնը մեծ դերակատարություն ունի, Թուրքիան այսօր դե ֆակտո հսկայական, ամենից շատ ազդեցություն ունեցող ուժն է Սիրիայի ներկա իշխանությունների համար ու ամբողջ թրքական հետախուզության ծառայությունը, Թուրքիայի կառավարությունը, պետական մարմինները վերահսկում են Սիրիայի անցումային կառավարության ամողջ գործունեությունը։ Հիմնական խոչընդոտը քրդական գործոնն է։ Լուրեր կային այսօր, որ Սիրիայի ներկա իշխանության զինյալ խմբավորումները հեռանում են Սիրիայի ծովային շրջաններից, որպեսզի միանան հավանական գործողությունների՝ քրդական զինյալ խմբավորումների դեմ, սակայն հստակ տեղեկություններ այդ մասով չկան»,- հավելել է Գևորգ Հակոբջյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։