Թուրքիայի ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը

24 Հունվարի 2025, 12:40

Քաղաքականություն

ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը: Այսպիսի հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը:

Նշվում է, որ նրանք վերահաստատել են ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարևորությունը, Թուրքիայի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակից, և երկրների ընդհանուր շահերը տարածաշրջանում։