Թրամփին անհրաժեշտ է ավարտել Իրանի հետ պատերազմը՝ միջանկյալ ընտրություններից առաջ. Ալեքսեյ Չերնյաև
11 Օգոստոսի 2026, 23:00
Քաղաքագետ, ամերիկագետ Ալեքսեյ Չերնյաևը Alpha News-ին մեկնաբանել է ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի շուրջ ստեղծված իրավիճակն ու երկրների միջև հնարավոր պայմանավորվածությունները։
Փորձագետի խոսքով՝ Դոնալդ Թրամփի համար այժմ չափազանց կարևոր է ավարտել ռազմական գործողությունների ակտիվ փուլը մինչև ընտրությունները, քանի որ հակամարտության շարունակությունը կարող է բացասաբար անդրադառնալ հանրապետականների արդյունքների վրա։
«Իրականում Թրամփը նախընտրական քարոզարշավի հետ կապված չափազանց բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ Հանրապետական կուսակցության բոլոր քաղաքական տեխնոլոգներն ու խորհրդատուները նշում են, որ ընտրություններում քիչ թե շատ հաջող արդյունք գրանցելու համար անհրաժեշտ է ավարտել Իրանի հետ պատերազմի ակտիվ փուլը և ընդհանրապես կրճատել այս ամբողջ ռազմական ակտիվությունը։ Հակառակ դեպքում ընտրությունների արդյունքները հանրապետականների համար շատ անհաջող կլինեն»,- ասել է Չերնյաևը։
Քաղաքագետի կարծիքով՝ Իրանի հետ ձեռք բերված ներկայիս պայմանավորվածությունները կարող են ժամանակավոր բնույթ կրել, սակայն այս պահին Թրամփի համար կարևոր է ընտրողներին գոնե միջանկյալ արդյունք ցույց տալ։