Թրամփը խախտել է տասնամյակների արարողակարգն ու անձամբ է դիմավորել Սի Ծինփինին․ ինչ է քննարկվելու

24 Սեպտեմբերի 2026, 16:50

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին «Էնդրյուս» ավիաբազայում՝ խախտելով գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը սեպտեմբերի 23-25-ը պետական այցով գտնվում է Միացյալ Նահանգներում։ Վերջին վեց ամիսների ընթացքում երկու երկրների նախագահների փոխադարձ այցելությունները կարևոր նշանակություն ունեն Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների համար՝ պետությունների ղեկավարների մակարդակով երկխոսությանը ռազմավարական ուղղվածություն հաղորդելու առումով։

Սա Սի Ծինփինի առաջին այցն է Վաշինգտոն 2015 թվականից ի վեր։ Սեպտեմբերի 24-ին Սպիտակ տանը նա հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Երկու երկրների ղեկավարների՝ այս տարվա երկրորդ հանդիպումը տեղի է ունենում երկկողմ հարաբերություններում խորացող մրցակցության պայմաններում և նպատակ ունի պահպանել դրանց կայունությունը։