Թշնամի պետությունն ուզում է կրկնել Արցախի պատմությունը նաև Հայաստանում․ հարցում Իջևանում
21 Ապրիլի 2026, 15:00
Թուրքի հետ չի կարելի բարեկամանալ, թուրքը մեր թշնամին է։ Նման կարծիք են հայտնել Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչները։
Մեծ մասի կարծիքով՝ թշնամի պետությունը ցանկանում է Արցախի պատմությունը կրկնել նաև Հայաստանի դեպքում․ կախվածության մեջ գցել, բլոկադայի ենթարկել, ապա միջանցք տալ ու ասել՝ «գնացեք ձեր երկրից»։
«Մեր ջահելները գնացին, կորան ու հիմա նրանց հետ ոնց կարելի է բարեկամանալ»,- ընդգծել է հարցման մասնակիցներից մեկը։
Քաղաքացիները նաև զարմանում են, թե ինչպես է ստացվել, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ին բարեկամ երկրներին վերածել է թշնամիների, իսկ դարավոր թշնամիների հետ որոշել է բարեկամանալ։
Մանրամասները՝ տեսանյութում։