Վաճառք չկա, ապրանքն ուզում ենք թափել ու գնալ․ շուկայի վաճառող

30 Հուլիսի 2026, 19:32

Տնտեսություն և Բիզնես

Գները կտրուկ նվազել են, վաճառք չկա։ Այս մասին Արարատի մարզի «Մեյմանդար» գյուղմթերքի շուկայում Alpha News-ի հետ զրույցում ասել է վաճառողներից մեկը։

Նրա խոսքով՝ ապրանքը բերում են, որպեսզի գոնե մի փոքր գումար աշխատեն, սակայն այն չի վաճառվում։

«Ուզում ենք թափել ու գնալ։Առաջ գոնե Ռուսաստան էին արտահանում։ Գիշերվա ժամը 2-ից՝ 70 տարեկան կին, նստած եմ շուկայում․ արդեն ուզում եմ ամեն ինչ թողնել ու տուն գնալ»,- նեղսրտած ասել է կինը։

Նրա խոսքով՝ այս խնդիրը վերաբերում է գրեթե բոլոր մշակաբույսերին։

Արտահանման դժվարությունների պատճառով, ըստ նրա, ամենաշատը տուժում է հենց արտադրողը։

«Պետությունների հետ պատշաճ կապեր չկան, իրար հետ կռվում են, իսկ դրա հետևանքով գյուղացին է տուժում։ Վարկերի տակ ենք․ սրսկման, սերմացուի, ցանքսի ու մշակման վրա այնքան ծախս ենք անում, բայց գալիս ենք շուկա ու զրոյական արդյունքով տուն գնում»,- նշել է նա։