Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը․ փաստաբան
20 Օգոստոսի 2026, 17:57
Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարել է բողոքը՝ վերացնելով Արեգնազ Մանուկյանի՝ մերձավոր ազգականների հետ շփման արգելքը, սակայն խափանման միջոց կալանքը թողել է անփոփոխ։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նրա փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
«Ինչպես և նվազագույն ակնկալիքս էր` Վերաքննիչ դատարանի որոշմամբ վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը: Մնացած մասով կալանքը մնաց անփոփոխ»,- գրել է փաստաբանը։