Վոլգոգրադում մեկնարկել է լեգենդար մարզիչ Լևոն Հակոբյանի հիշատակին նվիրված մրցաշարը

25 Օգոստոսի 2023, 18:57

Սպորտ

ԽՍՀՄ և ՌԽՖՍՀ վաստակավոր մարզիչ Լևոն Հակոբյանի անվան ֆիզկուլտուրային-առողջարարական համալիրում մեկնարկել է ականավոր մարզչի հիշատակին նվիրված համառուսաստանյան մրցաշարը:

«Դժվար է գերագնահատել Լևոն Հակոբյանի դերը ռուսական կանանց հանդբոլի կայացման գործում։ Նա նշանավոր մարդ էր և մարզիչ։ Դժվար է հիշել այնպիսի մասնագետի, ինչպիսին Հակոբյանն է, որը պատրաստել է ականավոր մարզիկների մի ամբողջ գալակտիկա։ Անձամբ ինձ համար նա մեծ նշանակություն ունի։ Նա է տվել իմ կարիերայի մեկնարկը, տվել է ինձ կյանքի ուղեգիր», — պատմում է մրցաշարի կազմակերպիչ, «Դինամո» հանդբոլի մարզադպրոցի տնօրեն Ստելլա Վարդանյանը։