Wildberries-ը՝ հայկական ապրանքների վաճառքի հետ կապված խնդիրների մասին

01 Մայիսի 2026, 17:40

Տնտեսություն և Բիզնես

Wildberries ընկերությունը մեկնաբանել է հայ վաճառողների հետ կապված իրավիճակը՝ նշելով, որ սահմանափակումները կապված են Ռուսաստանում մաքսային ձևակերպման նոր կանոնների հետ։ Ապրիլի 20-ից ուժի մեջ են մտել առանձին ապրանքատեսակների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ ընթացակարգեր, և այժմ վաճառողներից պահանջվում է ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր։

Ըստ հաղորդագրության՝ ընկերությունը երկխոսություն է վարում հայ գործարարների հետ․ արդեն տեղի է ունեցել հանդիպում՝ ավելի քան 50 վաճառողների մասնակցությամբ։ Միաժամանակ, Ռուսաստանի Դաշնությունում պահեստներում արդեն առկա ապրանքները շարունակում են իրացվել սովորական ռեժիմով, իսկ վաճառողները պահպանում են Հայաստանի ներքին շուկայում գործելու հնարավորությունը։

Wildberries ընկերությունը նաև հայտնել է, որ փնտրում է հնարավոր լուծումներ և հույս ունի, որ իրավիճակը ժամանակի ընթացքում կկարգավորվի։