Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինան կարող է «փոքր-ինչ այլ տեսք ունենալ». Թրամփ
09 Նոյեմբերի 2026, 09:33
Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինան «փոքր-ինչ այլ տեսք կունենա», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ հակամարտությունը շուտով կավարտվի։
Նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում նախատեսվում են եռակողմ խորհրդակցություններ՝ Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի պատվիրակությունների մասնակցությամբ։ Դրանք նվիրված կլինեն կողմերի անվտանգության երաշխիքներին։ Հանդիպումը կանցկացվի փակ դռների հետևում։