Հայկական թառը՝ «jazzahead!»-ում․ Միքայել Ոսկանյանի քառյակն ընդգրկվել է միջազգային հեղինակավոր երաժշտական հարթակի կարճ ցուցակում

08 Նոյեմբերի 2026, 20:10

Հայեր | Մշակույթ

Հայ թառահար, վոկալիստ և կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանի քառյակը հաջողությամբ հաղթահարել է ընտրության առաջին փուլը՝ հնարավորություն ստանալով մասնակցելու Գերմանիայի Բրեմեն քաղաքում կայանալիք «jazzahead!» միջազգային հեղինակավոր ջազային ցուցահանդեսին։

Այս տարի կազմակերպիչները ստացել են աննախադեպ թվով հայտեր՝ աշխարհի 62 երկրից ներկայացված 768 երաժշտական նախագծից։ Միջազգային ժյուրին դրանցից ընտրել է ընդամենը 103 կատարողական կազմ, որոնց թվում է նաև Միքայել Ոսկանյանի քառյակը։

Հաջորդ փուլում փորձագետները կընտրեն 38 եզրափակիչ նախագիծ, որոնք հնարավորություն կունենան կենդանի համերգներով հանդես գալ Բրեմենի փառատոնային բեմում։

Միքայել Ոսկանյանից բացի՝ քառյակի կազմում են նաև հայտնի դաշնակահար Վարդան Հովսեփյանը, բաս կիթառահար Ջասպեր Հոյբին և հարվածային գործիքների երաժիշտ Բերնհարդ Շիմպելսբերգերը։

Հիմա եթերում