Խայտառակություն է, արցախցիները տարակուսած են, թե ինչ են անելու, երբ բնակվարձը կտրվի. Մարիամ Աբրահամյան

Արցախցիները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց: Նրանք Հայաստանի կառավարությունից պահանջում են պաշտպանել իրենց իրավունքներրը:

«Երկու ամիս առաջ Կառավարությունը խոստացել է, որ արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունների մասով լավարկումներ կարվեն, մասնավորապես բնակապահովման ծրագրի հետ կապված, բայց լավարկումներ արվեցին միայն բնապահպանական ծրագրում, այն էլ այն կետերի շուրջ, որոնք դրական արդյունք չեն կարող ապահովել, մարդկանց վիճակը որևէ ձև չի կարող բարելավվել: Ավելացրել են մեկ շնչի հաշվով տրամադրվող սերտիֆիկատի շեմը մոտ 180 բնակավայրում, բայց այդտեղ զբաղվածության լուրջ խնդիր կա….Հունիսի 23-ին արցախցիներին վճարվելու է բնակվարձի վերջին վճարը և մարդիկ տարակուսած են, թե ինչ են անելու դրանից հետո, որովհետև չկան խոստացված լավարկումները: Խայտառակ վիճակ է, չգիտենք՝ ինչ մեթոդի դիմենք, որ կառավարությունը աչալուրջ վերաբերվի այս հարցին»,- Alpha News-ի հետ հետ զրույցում ասաց արցախցի Մարիամ Աբրահամյանը: