Խեղճ ժողովրդին շանտաժի են ենթարկում, որ իրենց ընտրեն․ հարցում Ապարանում
15 Մայիսի 2026, 15:30
Սուտ են խոսում, այս խեղճ ժողովրդին շանտաժի են ենթարկում, որ իրենց ընտրեն։ Ապարան քաղաքում անցկացված հարցման ժամանակ ասել է բնակիչներից մեկն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե եթե ՔՊ-ն չընտրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, սեպտեմբերին պատերազմ է լինելու։
«Ոչ մի պատերազմ էլ չի լինի։ Էդ ոչ իր ասելով է, ոչ իմ, ոչ էլ մյուսի։ Ուղղակի հիմա ղեկավարն ինքն է, ինչ ուզում խոսում է»,- ասել է հարցման մեկ այլ մասնակից։
Քաղաքացիների մեծ մասի կարծիքով՝ Փաշինյանն իր խոսույթով փորձում է ներկայացնել, թե ինքն է խաղաղություն բերել, և գնալով այն իր հետ կտանի։
Մանրամասները՝ տեսանյութում։