Խոշոր ձեռնարկությունների փակման հետևանքով տուժում են շարքային քաղաքացիները․ Աբովյանի բնակիչ
07 Հուլիսի 2026, 16:01
«Այս իշխանությունը վաղ թե ուշ ավարտելու է իր գործունեությունը։ Այդ ժամանակ էլ կերևա, թե ով էր իրական թալանչին, ով ինչ ուներ, ինչով եկավ և ինչ թողեց իրենից հետո»,- հարցման ընթացքում նման կարծիք է հայտնել Աբովյան քաղաքի բնակիչներից մեկն՝ անդրադառնալով երկրում առկա թալանի վերաբերյալ քննարկումներին։
75-ամյա մեկ այլ բնակիչ անդրադարձել է պարգևավճարների թեմայի՝ նշելով, որ իրենց խոստացած «թալանի դեմ պայքարը» իրականում վերածվել է նոր ձևի յուրացումների։
Հարցված քաղաքացիներից մեկն իր վրդովմունքն է հայտնել խոշոր ձեռնարկությունների կապարակնքման և սեփականության վերաբաշխման փորձերի կապակցությամբ՝ նշելով, որ դրանից տուժում են առաջին հերթին շարքային քաղաքացիները։
«Հիմա դատապարտում ու հարվածում են այն մարդկանց, որոնք ամբողջ կյանքում աշխատել են, ներդրում են արել, աշխատատեղեր ստեղծել։ Արդյունքում կոնկրետ աշխատատեղեր են փակվում։ Իշխանությունն իր հարաբերություններն է լուծում, բայց արանքում մարդիկ են տուժում, հազարավոր մարդիկ մնում են անգործ»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։