Յանա Եգորյանը` աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր

26 Մայիսի 2026, 11:20

Սպորտ

Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացած աշխարհի գավաթի փուլում սուսերամարտի Ռուսաստանի կանանց հավաքականը, որի կազմում հանդես էր գալիս հայազգի ռուս սուսերամարտիկ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի թիմային առաջնության 6-ակի չեմպիոն Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ Յանա Եգորյանը, թիմային մրցումներում նվաճել է ոսկե մեդալ:

Մրցումների շրջանակում Յանան դարձել է բրոնզե մեդալակիր: Նա հաղթել է Անաստասիա Շորոխովային (15:12), Ուզբեկստանից Զայնաբ Դայիբեկովային (15:13), Լարիսա Այֆլերին (15:12) և Մարիելա Վիալեին (15:9) և դուրս եկել կիսաեզրափակիչ: Սակայն կիսաեզրափակչում պարտվել է Սառա Նուտչային։

Եզրափակչում Ռուսաստանի հավաքականը 45:43 հաշվով առավելության է հասել Ֆրանսիայի թիմի նկատմամբ: Բրոնզե մեդալակիրներ են դարձել Հունգարիայի ներկայացուցիչները: