Զիտա Բադալյանը պարգևատրվել է ՌԴ մշակույթի նախարարի «Շնորհակալագրով»

11 Հունիսի 2024, 00:13

Հայեր

Առաջատար դերասանուհի, Մոսկվայի հայկական թատրոնի ռեժիսոր Զիտա Բադալյանն արժանացել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարի «Շնորհակալագրի»:

Զիտա Բադալյանը Մոսկվայի հայկական թատրոնի դերասանուհի է 2002 թվականից, ավարտել է Մոսկվայի հայկական թատրոնին կից «Ես» թատերական ստուդիան՝ Ս. Ստեփանյանի ղեկավարությամբ: