Խեղկատակը չի կարող տնօրինել 5000-ամյա պատմություն ունեցող ժողովրդի ճակատագիրը․ Իշխան Սաղաթելյան

16 Մայիսի 2026, 19:19

Քաղաքականություն

Հայ ժողովուրդը 2021 թվականին գործող իշխանության վերարտադրման համար չափազանց բարձր գին է վճարել։ Այս մասին Արտաշատում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«2021 թվականին մենք հայտարարում էինք, որ մեր երկրին այսքան դժբախտություն բերած իշխանության վերարտադրությունը չի կարելի թույլ տալ։ Սակայն այն ժամանակ նրանց կրկին հաջողվեց բոլորին մոլորության մեջ գցել և պահպանել իշխանությունը, ինչի համար մենք շատ բարձր գին վճարեցինք և դեռ շարունակում ենք վճարել», — նշել է նա։

Սաղաթելյանը հիշեցրել է գործող իշխանության երկրին հասցրած վնասների մասին՝ ընդգծելով, որ 2021 թվականին տեղի ունեցած պատերազի հետևանքով զոհվել են հարյուրավոր երիտասարդներ, իսկ հայկական կողմի բոլոր ռազմավարական դիրքերը հանձնվել են Ադրբեջանին։

«2023 թվականին Արցախի երկարատև շրջափակումից հետո տեղի ունեցան էթնիկ զտումներ և հայ բնակչության ամբողջական արտահոսք, ընդ որում՝միայն ճանապարհին մահացել է շուրջ 60 մարդ։ 2024 թվականին իշխանությունները կամավոր հանձնել են Տավուշի բոլոր ռազմավարական դիրքերը։ 5000-ամյա պատմություն ունեցող ժողովրդի ճակատագիրը չի կարող տնօրինել մի խեղկատակ, որը ո՛չ կրթություն ունի, ո՛չ էլ արժանապատվություն», — ասել է նա։

Հիմա եթերում