772 հազար միգրանտ գրանցվել է վերահսկվող անձանց ռեգիստրում՝ օրինական կարգավիճակի կորստի պատճառով

14 Հունիսի 2025, 23:40

Քաղաքականություն

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի հարցերով գլխավոր վարչության պետի տեղակալ Վիտալի Յակովլևը հայտնել է, որ հունիսի 3-ի դրությամբ վերահսկվող անձանց գրանցամատյանում արդեն ներառված են Ռուսաստանում օրինական բնակության հիմքերը կորցրած 772 հազար օտարերկրյա քաղաքացիների տվյալներ:

ՌԴ ՆԳՆ-ն արձանագրել է, որ միայն 80 հազար միգրանտ կամ ընդհանուր թվի մոտ 10,5 տոկոսը, կարողացել է կարգավորել իր իրավիճակը: