Էլինա Ավանեսյանը հուսով է, որ շուտով կկարողանա հայերեն խոսել

16 Սեպտեմբերի 2024, 17:03

Հայեր | Սպորտ

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը պատմել է, որ իր ընտանիքում հայերեն են խոսում: Նա հույս ունի, որ շուտով ինքն էլ կկարողանա տիրապետել հայոց լեզվին:

«Ընտանիքս Լեռնային Ղարաբաղից է։ Շատ հաճախ ինձ տանը դիմում են հայերենով, ես փորձում եմ պատասխանել երբեմն ռուսերենով, երբեմն հայերենով։ Ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, ուղղակի վստահ չեմ, որ կարղ եմ հայերենով շփվել։ Միգուցե հաջորդ անգամ արդեն շփվեմ»,- ասել է Էլինա Ավանեսյանը:

Հիմա եթերում