Հայաստանի միջոցով հաղորդակցությունների հնարավոր արտատարածքային բնույթի հարցը Իրանի համար անընդունելի է. Անդրեյ Արեշև

19 Սեպտեմբերի 2024, 12:30

Կարծիք | Քաղաքականություն

Alpha News-ի եթերում ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը մեկնաբանել է Վրաստանում նախընտրական իրավիճակը և ռուս-իրանական հարաբերությունները՝ նշելով, որ այժմ ՌԴ-ն և Իրանը բավականին սերտորեն համագործակցում են տարբեր ուղղություններով:

«Ինչ վերաբերում Է Վրաստանին, ապա, անշուշտ, պարոն Իվանիշվիլիի վերջին հայտարարությունն, իմ կարծիքով, շատ համարձակ է, բայց այն կարող է ուղղվել նրա դեմ։ Այնտեղ արդեն սկսվել են վրացական քաղաքական սպեկտրի ազգայնական հատվածի բողոքի ցույցերը, որը հովանավորվում է Արևմուտքի կողմից, ինչը բավական ուժեղ է և հիմա ամեն ինչ անում է իշխող կուսակցությանն ու նրա ոչ ֆորմալ առաջնորդին կապիտուլյացիայի, դավաճանության և այլնի մեջ մեղադրելու համար: Մենք էլ հասկանում ենք, որ դա այդպես չէ, և որ նրա հայտարարությունն ավելի քան ադեկվատ է, բայց այն ուժերի կողմից, որոնք հիմա դա կօգտագործեն, բոլորովին այլ կերպ է ընկալվում։ Եվ այնտեղ դեռ իսկապես անհասկանալի է, թե ինչով կավարտվեն ընտրությունները, ուստի այստեղ ամեն ինչ շատ թեժ է», — նշել է քաղաքագետը։

Անդրադառնալով ռուս-իրանական հարաբերություններին՝ քաղաքագետն ընդգծել է, որ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի այցը պայմանավորված էր տարածաշրջանային քաղաքականության ավելի լայն շրջանակով:

«Հնարավոր է, որ իրանցիները որոշակի տարընթերցումներ են տեսել որոշ ռուս քաղաքական գործիչների և որոշ գերատեսչությունների ղեկավարների հայտարարություններում թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար բավական զգայուն այս հարցի վերաբերյալ, այն կոմունիկացիոն ուղիների հնարավոր արտատարածքային բնույթի վերաբերյալ, որոնք հնարավոր է բացվեն Հայաստանի տարածքով։ Եվ իսկապես, որոշ լրատվամիջոցներ և որոշ պատգամավորներ, ոչ ամենաբարձր մակարդակով, բայց, այնուամենայնիվ, տեղեկատվական ալիք բարձրացրին։ Ես կարծում եմ, որ պարոն Շոյգուի այցը այս կամ այն չափով կոչված էր վերջակետ դնելու այդ հարցին։

Միաժամանակ, Անվտանգության խորհրդի քարտուղարի այցը պայմանավորված էր ռուս-իրանական հարաբերությունների ավելի լայն շրջանակով: Մենք գիտենք, որ այժմ վերջնական համաձայնեցման փուլում է գտնվում երկու երկրների միջև մեծ պայմանագիրը, և որ որոշ իրադարձություններ որոշակի ճշգրտումներ են մտցրել։ Ամենայն հավանականությամբ, այստեղ նույնպես կան որոշ տարածաշրջանային հարցեր, որոնք պահանջում են բավականին ինտենսիվ համաձայնեցում բարձր մակարդակով։ Կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանն այժմ բավականին սերտորեն համագործակցում են տարբեր ուղղություններով։ Եվ որոշ վիճելի կամ զգայուն հարցեր պահանջում են համապատասխան ոճ՝ դրանք քննարկելու կառուցողական ձևով, այլ ոչ թե փորձել օդ փչել: Ի դեպ, սա շատ ցուցադրական և ուսանելի օրինակ է հայ քաղաքական գործիչների և դիվանագետների համար, որ եթե նույնիսկ զգայուն հարցեր կան, և դու չես ուզում խաղալ, ապա հարցերը ավելի լավ է լուծել կուլուարներում, այլ ոչ թե չմտածված հայտարարություններ անել պաշտոնական ամենաբարձր մակարդակով», — նշել է Արեշևը։