Անի Ավետիսյանը կրծքավանդակի շրջանում ցավեր ունի․ թոքերում և սրտի հատվածում հեղուկ է հավաքվել

23 Հոկտեմբերի 2026, 21:20

Հասարակություն

Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի մոտ նկատվում են կրծքավանդակի շրջանի ցավեր․ հետազոտությունների արդյունքում թոքերում և սրտի հատվածում հեղուկ է հայտնաբերվել։

Բժիշկները սպասում են նրա առողջական վիճակի կայունացմանը՝ վիրահատությունն իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի ներթափանցել էր Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը, որտեղ գիշերելուց հետո կրակ էր բացել տուն մտած Անի Ավետիսյանի ոտքի ուղղությամբ։ Վիրավոր կինը, ցուցաբերելով ինքնապաշտպանություն, հասցրել էր դանակի հարվածով դիմադրել հարձակվողին։



Հիմա եթերում