Հայկ Ղազարյանը ընդգրկվել է պատանի երաժիշտների 4-րդ միջազգային մրցույթի ժյուրիի կազմում

20 Սեպտեմբերի 2024, 19:20

Հայեր | Մշակույթ

Հայտնի է «Իմ Ռուսաստան. երաժշտական ճանապարհորդություն» պատանի երաժիշտների 4-րդ միջազգային մրցույթի ժյուրիի կազմը: Մրցույթի ժյուրիի կազմում է նաև Պ. Ի. Չայկովսկու անվան մրցույթի 2002 և 2015 թթ-ի դափնեկիր Հայկ Ղազարյանը:

Մրցույթն անցկացվում է 2021 թվականից։ Երեք տարվա ընթացքում մրցույթին մասնակցել է ավելի քան 1500 երաժիշտ տարբեր քաղաքներից և երկրներից։ Այս տարի միջոցառումը նվիրված է Օքսանա Ֆեդորովայի հիմնադրամի 15-ամյակին: