Սպերցյանը՝ ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ

19 Սեպտեմբերի 2024, 18:00

Սպորտ

Transfermarkt-ը թարմացրել է Ռուսաստանի առաջնության որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների մասին տվյալները։

«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ, բայց նա «Զենիթ»-ի կիսապաշտպան Վենդելի հետ շարունակում է գլխավորել ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշը։ Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո:

Գեորգի Հարությունյանի տրանսֆերային արժեքը ևս մնացել է անփոփոխ և կազմում է 1 մլն եվրո։

«Լոկոմոտիվ»-ի և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 6,5 մլն եվրո, թիմի նորեկ Էդգար Սևիկյանի տրանսֆերային արժեքը՝ 2 մլն եվրո։

Հայաստանի հավաքականի և «Ռուբին»-ի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի տրանսֆերային արժեքը ևս չի փոխվել և կազմում է 1,5 մլն եվրո։

«Ռոստով»-ի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանի տրանսֆերային արժեքն էլ գնահատվում է 1 մլն եվրո։