Մադրիդի Սիբելեսի հրապարակի շատրվանը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով

22 Սեպտեմբերի 2024, 15:10

Քաղաքականություն

Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և Մադրիդի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ Մադրիդի Սիբելեսի հրապարակի հայտնի շատրվանը ՀՀ անկախության տոնի կապակցությամբ երկրորդ տարին անընդմեջ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով։

Այս մասին տեղեկացնում է դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։