Անժելիկա Իգիթյանը՝ ՏԱՍՍ-ի 120-ամյակին նվիրված մրցույթի հաղթող
26 Սեպտեմբերի 2024, 18:45
Հայ-ռուսական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի Անժելիկա Իգիթյանը դարձել է ՏԱՍՍ-ի 120-ամյակին նվիրված մրցույթի հաղթող։
Մոսկվայում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, որտեղ մասնակիցները ներկայացրել են ստեղծագործական աշխատանք՝ հետխորհրդային տարածքում տեղեկատվական գործընթացներում ՏԱՍՍ-ի դերի մասին։
Մրցույթին մասնակցել են ԱՊՀ երկրների ավելի քան 50 բուհերի ուսանողներ։ Գլխավոր մրցանակը մեկշաբաթյա ճամփորդությունն էր Մոսկվա՝ այց գործակալության գլխավոր գրասենյակ և հոբելյանական միջոցառում Մեծ թատրոնում։