Մոսկվայում տեղի կունենա Դենիս Մացուևի համերգը՝ նվիրված Գեորգի Գարանյանին

28 Սեպտեմբերի 2024, 23:00

Մշակույթ

Հոկտեմբերի 1-ին՝ Երաժշտության միջազգային օրը, Կրեմլի պետական պալատի մեծ դահլիճ կկայանա վիրտուոզ դաշնակահար, ՌԴ ժողովրդական արտիստ, դաշնակահար Դենիս Մացուևի համերգը՝ նվիրված հայ անվանի ջազային երաժիշտ, սաքսոֆոնահար, կոմպոզիտո Գեորգի Գարանյանի ծննդյան 90-ամյակին։

Հանդիսատեսը հնարավորություն կունենա լսելու Գարանյանի ստեղծագործությունները, ինչպես նաև այլ հեղինակների հայտնի ստեղծագործությունները ՝ սիրված կոմպոզիտորի գործիքավորմամբ:

Գեորգի Գարանյանը հայազգի սաքսոֆոնահար, կոմպոզիտոր և դիրիժոր է, եղել է աշխարհահռչակ «Մեղեդի» և «Գեորգի Գարանյան բիգ բենդ» խմբերի գեղարվեստական ղեկավարը։