Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Բարի հայկական երեկո՝ Մոսկվայում»․ Շոուի առաջին հյուրը Սիրուշոն է

29 Սեպտեմբերի 2024, 20:00

Alpha News-ի «Բարի հայկական երեկո՝ Մոսկվայում» նախագծի առաջին թողարկման հյուրը հայկական երաժշտական աշխարհի ամենավառ դեմքերից մեկն է՝ երգչուհի Սիրուշոն։ Հայ երիտասարդների հետ հանդիպումից առաջ Սիրուշոն խոսել է կարիերայի ընթացքում հանդիպած գայթակղիչ առաջարկների, ժամանակին մասնագիտական ճիշտ ընտրության, ստեղծագործական աշխատանքների և հայկական մշակույթի հանդեպ իր սիրո մասին։

«Բարի հայկական երեկո՝ Մոսկվայում» նախագիծը եզակի շոու է, որն իր տեսակի մեջ առաջինն է հեռուստատեսությունում: Մենք հրավիրում և կազմակերպում ենք հայկական էստրադայի աստղերի ժամանումը Երևանից Մոսկվա, որպեսզի մեր հյուրերը մեկ երեկո կարողանան անցկացնել Մոսկվայի հայ երիտասարդների ընկերական շրջապատում՝ մայրաքաղաքի լավագույն ակումբներից մեկում:

Շոուի բոլոր մասնակիցների և հանդիսատեսի համար երկու հարազատ քաղաքներն ավելի մոտ են, քան երբևէ, էստրադային արտիստների հետ հանդիպումներն էլ անմոռանալի են լինելու, իսկ հայկական երգերի կոլորիտն ու գեղեցկությունը երեկոն դարձնելու են իսկական տոն:

Մանրամասները՝ տեսանյութում։