«Պրեդգորիե» թերթի թղթակից Վիոլետա Հունանյանը պատվոգրի է արժանացել

02 Հոկտեմբերի 2024, 00:30

Հայեր

«Պրեդգորիե» թերթի (Կրասնոդարի երկրամասի Մոստովսկի շրջան) թղթակից Վիոլետա Խաչատուրի Հունանյանը պատվոգրի է արժանացել պատմական հիշողության պահպանման գործում ունեցած ավանդի համար:

Կրասնոդարի ժուռնալիստիկայի տանը ամփոփվել են Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղու շինարարության մեկնարկի 50-ամյա հոբելյանը նշելու վերաբերյալ տեղեկատվական արշավի արդյունքները, ինչպես նաև տեղի է ունեցել «Кубанские бамовцы» գրքի շնորհանդեսը: Այդ օրը մեծարել են մարզային և մունիցիպալ ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրներին և լրագրողներին՝ Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղուն նվիրված հրապարակումների հեղինակներին։