Վրաստանում ժամանակավորապես արգելվել է բեռնատարների երթևեկությունը դեպի Լարս

17 Հոկտեմբերի 2026, 21:30

Հասարակություն

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը հայտնել է, որ ժամանակավորապես փակվել է դեպի Լարս անցակետ տանող ճանապարհը բեռնատարների համար։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի 51-րդ կիլոմետրում՝ Մուգուդայի կիրճի կամրջային անցման վրա, անհետաձգելի աշխատանքներ իրականացնելու պատճառով ժամանակավորապես արգելվել է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։

Հիշեցնենք, որ Վրաստանի տարածքով անցնող Լարսի ճանապարհը միակ ցամաքային ուղղությունն է, որով Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։