Զախարովան կոչ է արել Անդրկովկասի երկրներին պայքարել քաոս սերմանելու Արևմուտքի փորձերի դեմ
07 Հոկտեմբերի 2024, 16:29
Արևմուտքը փորձում է քաոս սերմանել Անդրկովկասում, տարածաշրջանի երկրները պետք է պայքարեն այդ փորձերի դեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսնում ենք հավաքական Արևմուտքի երկրների՝ ՆԱՏՕ դաշինքի մեծ ցանկությունը՝ ձուկ որսալ պղտոր ջրում, իսկ մինչ այդ ավելի պղտորել այդ ջուրը։ Այս փորձերն առաջին անգամը չէ, որ տեղի են ունենում։ Ես կարծում եմ, որ այդ մասին պատմականորեն լավ գիտեն նաև տարածաշրջանի այլ երկրները։ Ուստի հարկավոր է անել ամեն ինչ, որպեսզի ահա այդ ընդհանուր ապակայունությունը, որն ընթանում է, արդեն երևում է աշխարհի տարբեր կետերում՝ քաոսը կառավարելու Արևմուտքի ցանկության պատճառով, չտեղափոխվի նաև մեր ընդհանուր տարածաշրջան»,- ասել է դիվանագետը։
Զախարովայի խոսքով՝ այս տարածաշրջանը բազմաչարչար է, այն անցել է բազմաթիվ հակամարտությունների և նույնիսկ արյունալի ու դաժան պատերազմների միջով, որոնք սպիներ են թողել տարբեր ազգերի մարդկանց սրտերում։
«Հետևաբար, ով ուզում է խաղաղությամբ գալ, օգնել, աջակցել, ես կարծում եմ, որ մենք բոլորս միայն ուրախ կլինենք ։ Բայց ում թևի տակ քար է, անգամ դանակ, հեռացեք մեր տարածաշրջանից։ Մենք միասին այնքան ուժ ենք նվիրել, որ այստեղ պահանենք խաղաղությունը, և պետք է անել ամեն բան, որպեսզի թույլ չտանք ահա այդ ամենահերթական մախինատորներին և մանիպուլյատորներին, այսպես ասած, ծավալել կառավարելի քաոսի իրենց քաղաքականությունը։ Որովհետև, ի դեպ, վերջին տասնամյակներում այդ քաոսն այնտեղ անկառավարելի է»,- հավելել է նա։