Կապանի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ Գևորգ Փարսյանի գլխավորած ուժը հավաքում է շուրջ 85% ձայն

29 Նոյեմբերի 2026, 22:29

Քաղաքականություն

Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ձայների հաշվարկի նախնական տվյալներով՝ համայնքի գործող ղեկավար Գևորգ Փարսյանը շարունակում է պահպանել վստահ առաջատարի դիրքը։

Այս պահի դրությամբ հաշվարկվել է ավելի քան 8600 քվե։ Նախնական արդյունքների համաձայն՝ Գևորգ Փարսյանի գլխավորած «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների շուրջ 85%-ը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակի առաջին համար՝ Նարեկ Բաբայան) այս պահին հավաքում է ձայների 13,68%-ը։

Նշենք, որ Կապանի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Շանթ Դաշինք»-ը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը և «Ապրելու երկիր» կուսակցությունը (թեկնածու՝ Տիգրան Աղասյան)։ Ձայների հաշվարկը տեղամասերում դեռևս շարունակվում է։

Հիմա եթերում