Էքս-ան-Պրովանսի փողոցներից մեկն անվանվել է Միսաք և Մելինե Մանուշյանների անունով

09 Հոկտեմբերի 2024, 14:20

Հայեր

Ֆրանսիայի Էքս ան-Պրովանս քաղաքում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 4-ն անցկացված Հայաստանի օրերի շրջանակում բացվել է Միսաք և Մելինե Մանուշյանների անունով փողոց:

Բացման արարողությանը մասնակցել են քաղաքապետն ու տարածաշրջանային խորհրդական Սոֆի Ժուասենը Ռոլան Վարդանյանը: Վերջինիս ղեկավարած «Hay’s Club d’Aix» հայկական ասոցիացիայի անդամները ևս մասնակցել են միջոցառմանը»: