2022 թվականի ընթացքում Երևանի մթնոլորտային օդում փոշու և ազոտի երկօքսիդի միջին օրական կոնցենտրացիաները գերազանցել են թույլատրելի քանակությունը

17 Հունիսի 2023, 00:15

Բոլոր

2022 թվականի ընթացքում Երևան քաղաքի մթնոլորտային օդում փոշու և ազոտի երկօքսիդի միջին օրական կոնցենտրացիաները գերազանցել են ՍԹԿ-ները համապատասխանաբար 1.1-3.7 և 1.1-1.5 անգամ:

Ծծմբի երկօքսիդի միջին օրական կոնցենտրացիան չի գերազանցել համապատասխան ՍԹԿ-ն:

Տարվա ընթացքում միջին օրական կոնցենտրացիայի գերազանցումներ դիտվել են.
Փոշի- 137 օր
Ազոտի երկօքսիդ- 48 օր։

Քաղաքի տարբեր հատվածներում իրականացված դիտարկումների 31%-ում դիտվել են փոշու, 29%-ում՝ ազոտի երկօքիդի, 3%-ում՝ ծծմբի երկօքիդի պարունակության գերազանցումներ համապատասխան ՍԹԿ-ներից:

Փոշու առավելագույն կոնցենտրացիան (1.805մգ/մ³) դիտվել է սեպտեմբերի 21-ին Նոր Նորք համայնքում՝ գերազանցելով ՍԹԿ-ն 12 անգամ:

Ազոտի երկօքսիդի առավելագույն կոնցենտրացիան (0.148մգ/մ³) դիտվել է սեպտեմբերի 13-ին Կենտրոն համայնքում՝ գերազանցելով ՍԹԿ-ն 3.7 անգամ:

Ծծմբի երկօքսիդի առավելագույն կոնցենտրացիան (0.090մգ/մ³) դիտվել է օգոստոսի 16-ին Կենտրոն համայնքում՝ գերազանցելով ՍԹԿ-ն 1.8 անգամ: