Հայաստանի և Ֆարերյան կղզիների հավաքականները չպարզեցին հաղթողին․ Գոռ Մանվելյանը՝ փայլուն գոլի հեղինակ

11 Հոկտեմբերի 2024, 00:40

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Ազգերի լիգայի շրջանակում C լիգայի 4-րդ խմբի 3-րդ տուրում հյուրընկալվել է Ֆարերյան կղզիների հավաքականին։

Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը․ 37-րդ րոպեին աչքի ընկավ Բենջամինսենը։

Քիչ անց Լուկաս Սելարայանը տուգանայինից կատարած հարվածով հավասարեցրեց հաշիվը։

Առաջին խաղակեսն ավարտվեց 1-1 հաշվով։

Երկրորդ խաղակեսի 84-րդ րոպեին Ֆարերյան կղզիների հավաքականը առաջ անցավ հաշվում՝ այն դարձնելով 2։1, սակայն րոպեներ անց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գոռ Մանվելյանը գրավեց մրցակցի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը։

Խաղն ավարտվեց 2-2 հաշվով։

Հիմա եթերում