Շերն իր անկրկնելի ելույթով հիացրել է բոլորին Victoria’s Secret-ի շոուի ժամանակ

16 Հոկտեմբերի 2024, 18:09

Մշակույթ

Ամերիկահայ երգչուհի, դերասանուհի, կինոռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր և երգահան Շերը (Շերիլին Սարգիսյան) հիացրել է իր անկրկնելի ելույթով «Victoria’s Secret Fashion Show 2024»-ին, որը տեղի է ունեցել Նյու Յորքում:

78-ամյա փոփ դիվան փայլուն կատարել է իր երկու լավագույն հիթերը՝ Strong Enough և Believe երգերը՝ առաջացնելով երկրպագուների հիացմունքը: