Արցախցիների վերադարձի հնարավորություն եղել է և կա. Մարիա Զախարովա

16 Հոկտեմբերի 2024, 23:09

Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել Հայաստանի իշխանություններին հարց ուղղել, թե ինչ են անում՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգ վերադարձն իրենց տներ։

«Ռուսաստանում իսկապես կարեկցում են իրենց տները լքած մարդկանց։ Նրանք իրենց կյանքն են անցկացրել այնտեղ, ոմանց հարազատներն ու ընկերներն են այնտեղ թաղված, ողջ պատմությունը կապված է այդ վայրի հետ։ Սա վիթխարի ողբերգություն է, որում կան բազմաթիվ ասպեկտներ և նրբերանգներ»,- ճեպազրույցում նշել է Զախարովան։

Նա նշել է, որ այդ հարցը բազմիցս ընդգծվել է, և այն բարձրացվում է ադրբեջանցի գործընկերների հետ շփումներում:

«Վերադարձի հնարավորություն տրվել է, սակայն ինչ արվել է, արվել է։ Վերադարձի հնարավորություն եղել է և կա, և եթե մարդիկ ցանկանում են օգտվել այդ հնարավորությունից՝ իրենց տները պահելու համար, ապա այն կա»,- ասել է Զախարովան։