Հայաստանը կմասնակցի Մորդովայում կայանալիք «Հայրենակիցներ» թատերական փառատոնին

20 Հոկտեմբերի 2024, 13:15

Մշակույթ

Հոկտեմբերի 25-ից 31-ը Սարանսկում կանցկացվի «Հայրենակիցներ» 18-րդ միջազգային փառատոնը։ Այս տարի փառատոնին կմասնակցեն թատերական խմբեր Հայաստանից, Ռուսաստանից և Բելառուսից։

Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը հանդես կգա «Կեղծ նոտա» ներկայացումով։

Բոլոր ներկայացումները, բացի եզրափակիչից,կանցկացվեն Ռուսական պետական դրամատիկական թատրոնում, իսկ հոկտեմբերի 31-ին՝ Ի.Մ. Յաուշևի անվան օպերայի և բալետի պետական թատրոնում։