Ղրիմի փողոցներից մեկը կանվանակոչվի Հովհաննես Սեբաստացու անունով
20 Հոկտեմբերի 2024, 14:10
Ղրիմի Հանրապետության Կիրովի շրջանի Պերվոմայսկի գյուղական խորհրդի երկրորդ գումարման որոշմամբ՝ Հին Ղրիմում գտնվող Սուրբ Խաչ վանքին փոստային հասցե կհատկացվի, իսկ դեպի վանք տանող փողոցը կանվանակոչվի՝ ի պատիվ նրա հիմնադիր Հովհաննես Սեբաստացու։
Սուրբ Նշանի տաճարը Սուրբ Խաչ վանքի ամենահին շինությունն է։ Ըստ գմբեթի քիվի տակ փորագրված արձանագրության՝ տաճարը հիմնադրվել է 1358 թվականին Հովհաննես վանականիկողմից։
Իր դարավոր գոյության ընթացքում Սուրբ Խաչը բազմիցս վերակառուցվել, վերականգնվել է։ Համալիրը գտնվում է գեղատեսիլ անտառապատ հովտում և շրջապատված է փարթամ բուսականությամբ, նրա տարածքում կա նաև սեղանատուն, թանգարան, ուխտավորների տներ և աղբյուրներ։