Արտառnց դեպք՝ Երևանի կրթահամալիրներից մեկում. 11-ամյա աշակերտը «քթnսկրերի կnտրվածքnվ» տեղափոխվել է հիվանդանոց

28 Նոյեմբերի 2026, 11:30

Հասարակություն


Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։  Shamshyan.com-ի հաղորդմամբ, նոյեմբերի 10-ին ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ  տեղեկությունններ են ստացվել, որ Ավան վարչական շրջանում գործող կրթահամալիրներից մեկից «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ավանի բաժնի օպերատիվ խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 11-ամյա Ս․ Մ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, Ավանի համայնքային ոստիկանները պարզել են, նշված կրթահամալիրում  Ս․ Մ․-ն վիճաբանել է իր համադասարանցի՝ 11-ամյա Գ․ Գ․-ի հետ, ով բռունցքով հարվածել է Ս․ Մ․-ի քթին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։