Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմը «Օսկարի» համար պայքարում ֆավորիտ է

23 Հոկտեմբերի 2024, 11:11

Մշակույթ

Ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» ֆիլմը «Օսկարի» համար պայքարում ֆավորիտ է։ «Gold Derby» պորտալում ֆիլմը մի քանի շաբաթ առաջին տեղում է և ունի հաղթելու ամենաբարձր հավանականությունը։

Օսկարակիր դափնեկիրներին կանխատեսող The Gatecrashers խումբը և Variety հրատարակությունը նաև Շոն Բեյքերի ֆիլմն անվանում են պոտենցիալ հաղթող:
Հիշեցնենք, որ «Anora» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր «Ոսկե արմավենի» մրցանակին:

Կարեն Կարագուլյանը ամերիկացի դերասան է, պրոդյուսեր և սցենարիստ։։ Վաչե Թովմասյանը հայ դերասան է, ստենդափ-կատակերգու, շոումեն, պրոդյուսեր, 2007-2015 թվականներին աշխատել է հայկական հեռուստատեսությունում:

Հիմա եթերում