Ջրային կոմիտեն ֆուտբոլի գնդակի պես մի տեղից մյուսն են տարել․ Ղազինյան

27 Հոկտեմբերի 2026, 11:19

Քաղաքականություն

Պետգույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն տարիներ շարունակ տարբեր գերատեսչությունների ենթակայության տակ են եղել, սակայն դրանց կառավարման արդյունավետության վերաբերյալ հարցերը մինչ օրս անպատասխան են մնացել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

«Պետգույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն բազմաթիվ անգամ ֆուտբոլի գնդակի պես տեղից այնտեղ են տարել, այնտեղից՝ այստեղ։ Բայց մենք արդեն մեկ անգամ հանձնաժողովում քննարկել ենք, և ես այդ հարցը բարձրացրել էի՝ ի՞նչը ստիպեց ութ տարի հետո գնալ ավելի արդյունավետ կառավարման։ Այդ «ավելի արդյունավետ» ձևակերպումն, իմ կարծիքով, ուղղակի դրել են, որ չասեն՝ ընդհանրապես արդյունավետ չի եղել։ Ես գտնում եմ՝ բացարձակ ոչ արդյունավետ է եղել»,- ասել է նա։

Հիմա եթերում