Ավրամ Բադալյանը՝ բռնցքամարտի 26-րդ մրցաշարի հաղթող

24 Հոկտեմբերի 2024, 11:57

Սպորտ

Օրենբուրգում հայտնի են դարձել Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող Վլադիմիր Չերնիշևի հիշատակին նվիրված բռնցքամարտի մրցաշարի հաղթողները։

Նրանց թվում է օրենբուրգցի մարզիկ Ավրամ Բադալյանը, ով հաղթել է 57 կգ քաշային կարգում՝ դրսևորելով իր լավագույն հմտությունները։