Մոնիկա Արզումյանը՝ կարատեի աշխարհի առաջնության չեմպիոն
25 Հոկտեմբերի 2024, 10:18
Վենետիկում կայացած WKF կարատեի մինչև 21 տարեկանների աշխարհի առաջնությունում Մոնիկա Արզումյանը դարձել է աշխարհի չեմպիոն՝ հաղթելով մինչև 59 կգ քաշային կարգի 6 մրցակցի։
Ֆրանսիայի հավաքականի կազմում մրցող Արզումյանը ոսկե մեդալ է նվաճել կումիտե մրցաձևում՝ եզրափակչում 6։2 հաշվով հաղթելով ղազախստանցի Գյուլնուր Կոյշիբաևային։