Եվա Լոնգորիան` հայկական ակցենտով ռուսական ապրանքանիշի կոստյումով. Լուսանկար

18 Հունիսի 2023, 01:00

Մշակույթ

style.news.am-ի փոխանցմամբ՝ ամերիկացի դերասանուհին ժպիտով կեցվածք է ընդունել պապարացիների տեսախցիկների առաջ Agreeg բրենդի նյուդ կոստյումով։

Agreeg-ը պրեմիում դասի հագուստի բրենդ է, որը հիմնված է Ռուսաստանում: Ապրանքանիշի փիլիսոփայությունը պարզ է՝ մտածված դետալներ, զուսպ գունապնակ եւ պատասխանատու սպառում: Դասական ուրվանկարները միշտ ակտուալ կլինեն։

Բրենդի հիմնադիրն Արմինա Գրիգորյանն է։ Լինելով իրավագիտության ուսանող՝ հայուհին ցանկանում էր տպավորիչ տեսք ունենալ անթերի կարված տաբատով։ Նա հասցրեց իր համար կարել առաջին ապրանքը, հետո սկսվեց պատվերների հոսքը։ Հետագայում արդեն սկսեցին թողարկվել նմուշներ: Արդեն մի քանի տարի է, ինչ AGREEG-ը կրում են այնպիսի մեծ աստղեր, ինչպիսին ինքը՝ Եվա Լոնգորիան է։

AGREEG-ը դեռ ներկայացված չէ Հայաստանում։ Հագուստը կարելի է ձեռք բերել ապրանքանիշի կայքում կամ ՑՈՒՄ-ում: