Թոնի Սարգսյանը՝ Համառուսաստանյան «Սամբոյի դպրոց» ծրագրի հաղթող

28 Հոկտեմբերի 2024, 20:00

Սպորտ

Ռուսաստանի Արմավիր քաղաքում հոկտեմբերի 24-27-ը Կրասնոդարի երկրամասի նահանգապետի գավաթի համառուսաստանյան դպրոցական լիգայի շրջանակներում կայացել է սամբոյի մարզային մրցումների եզրափակիչ փուլը։

Առաջին տեղը՝ 50 կգ քաշային կարգում նվաճել է հայազգի սամբիստ Թոնի Սարգսյանը:

Մրցանակային տեղերի համար պայքարել է 160 մարզիկ, որոնք ներկայացրել են 16 կրթական հաստատություններ Կրասնոդարի երկրամասից։