Էվելինա Հովհաննիսյանը՝ բոդիբիլդինգի երկու առաջնությունների մրցանակակիր

29 Հոկտեմբերի 2024, 20:05

Հայեր | Սպորտ

Վոլգոգրադ քաղաքի ճարտարապետության և շինարարության ինստիտուտի առաջին կուրսի ուսանողուհի Էվելինա Հովհաննիսյանը դարձել է բոդիբիլդինգի միանգամից երկու տարածաշրջանային առաջնությունների հաղթող և մրցանակակիր։ Դրանք են՝ Վոլգոգրադի մարզի և Աստրախանի մարզի առաջնություններ:

Մարզուհու խոսքով՝ երբ 13 տարեկանում սկսել է մարզվել մարզասրահում, ընդհանրապես չի մտածել մեծ սպորտի մասին, սակայն աստիճանաբար սկսել է զբաղվել բոդիբիլդինգով և որոշել է զբաղվել պրոֆեսիոնալ ձևով: Աղջկան մարզում է Դենիս Վահանովը՝ Վոլգոգրադի բոդիբիլդինգի հավաքականի գլխավոր մարզիչը։

Տարածաշրջանային մակարդակի մրցումներին Էվելինան մասնակցել է առաջին անգամ և անմիջապես ցույց տվել բարձր արդյունք: