Անապայի «Մոնթե» ֆուտբոլային թիմը՝ Sochi Cup III-ի արծաթե մեդալակիր

31 Հոկտեմբերի 2024, 10:10

Սպորտ

Հոկտեմբերի 16-ից 20-ը Սոչիում անցկացվել է SOCHI CUP III ֆուտբոլի միջտարածաշրջանային մրցաշարը, որում 2-րդ տեղն է զբաղեցրել Անապայի հայկական «Մոնթե» ֆուտբոլային ակումբը:

Մրցույթին մասնակցել է 20 թիմ Ռուսաստանի տարբեր քաղաքներից՝ Սոչի, Անապա, Դերբենտ, Նալչիկ, Դոնի Ռոստով, Վորոնեժ և այլն։ Խաղերն անցկացվել են 8×8 ձևաչափով։

Նշենք, որ Անապայի թիմը կրում է Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունը։