Ռոզա Լինը Տորոնտոյում բացել է Էդ Շիրանի համերգը
19 Հունիսի 2023, 00:18
Տորոնտոյում երեկ կայացել է աշխարհահռչակ երգիչ Էդ Շիրանի շրջագայության հերթական համերգը, որի շրջանակում առաջին անգամ ելույթ է ունեցել Ռոզա Լինը: «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի դեսպանը բացել է Շիրանի համերգն իր մի քանի կատարումներով, այդ թվում՝ Hallelujah, Divine, Upon My Heart, Mountains եւ, իհարկե, վերջում կատարել հանրահայտ Snap-ը:
Երգչուհին Էդ Շիրանի հետ հանդիպումից եւ իր ելույթից լուսանկարներ է տեղադրել եւ շնորհակալություն հայտնել համերգից ստացած ջերմության համար.
«Երկու անմոռանալի օրեր Տորոնտոյում: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Էդ Շիրան, շնորհակալ եմ ինձ մասնակիցը դարձնելու համար. քո երկրպագուներն ամենաջերմն են»,-գրել է Ռոզան:
Երգչուհին իր հագուստը չի մոռացել լրացնել հայկական դետալներով. ելույթի ժամանակ Ռոզան գոտուց ամրացրել է Հայաստանի դրոշի գույներով կախազարդ: