Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո. Հաքան Ֆիդան
06 Նոյեմբերի 2024, 11:39
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Turkiyegazetesi-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։
«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո», – ասել է նա։
Ֆիդանը հավելել է, որ Թուրքիան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը համարում է կարևոր տարր Հարավային Կովկասում կայունության ապահովման համար: